Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Single Origin

Գինը՝ 0.99$ – անվճար

Ձեր առավոտյան սուրճը դարձրեք ավելի համեղ այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ ներկայացված են սուրճ պատրաստելու մոտ 60 տարբեր տեսակ։ Բաղադրատոմսերը նաև նկարներով են։

Blox 3D World Creator 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը նախատեսված է երեխաների համար։ Ստեղծեք գեղեցիկ աշխարհ ձեր ձեռքով այս խաղի օգնությամբ։ Այստեղ ընձեռված են բազմաթիվ հնարավորություններ։ Առանձնահատկություններից այն է, որ խաղը հիմնված է 3D տեխնոլոգիայի վրա։

Get ‘Em 

Գինը՝ 0.99$ – անվճար

Օգնեք մաքրել քաղաքը։ Խաղում հիմնական կերպարները շներ են։