Motorola–ն 5G–ով աշխատող առաջին սմարթֆոնն է ներկայացրել

Motorola ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին 5G տեխնոլոգիայով աշխատող առաջին սմարթֆոնը։  5G տեխնոլոգիան ապահովելու համար գաջեթի վրա լրացուցիչ մոդուլ կտեղադրեն, որը ստացել է  Moto Mod անվանումը։ Այն թույլ կտա անհավանական արագությամբ տվյալներ փոխանցել։

Ինչ վերաբերում է սարքի տեխնիկական բնուքագրին, ապա պետք է ասել, որ Moto Z3–ը նորարարական չէ` ունի  Qualcomm չիփսեթ, Snapdragon 835 պորցեսոր,  4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցվախ հիշողություն։ Moto Z3–ը ունի 6 դյույմանոց FullHD+ AMOLED  էկրան։

Սարքը կվաճառվի միայն  Verizon օպերատորի խանութ սրահներում։ Սարքի նախնական շուկայական արժեքը 480 դոլար է։