Գործարկվել է Facebook–ի ծանոթությունների հավելվածը

Գործարկվել է Facebook–ի ծանոթությունների հավելվածը

Այս տարի ավելի վաղ Facebook–ը լուրեր էր տարածել, որ պատրաստվում է թողարկել ծանոթությունների համար նախատեսված հարթակ, որը թեև կլինի Facebook–ի բաղկացուցիչ մասը, բայց միևնույն ժամանակ կգօրծի անկախ։ Այսօր արդեն համացանցում հրապարակվել են ծառայության առաջին սքրինշոթերը։

Այս մասին հաղորդում է TechCrunch–ը։ Ծառայությունը դեռ թեստավորման փուլում է, այն հասանելի է միայ  Facebook–ի աշխատակիցների համար։ Ըստ ընկերության, ծառայությունը նախատեսված է լուրջ հարաբերություններ ստեղծելու համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել բացառապես բջջային հավելվածի տարբերակով։ Այստեղ պահպանվում են անձնական տվյալների գաղտնիությունը, գործառույթը հավանական թեկնածու կառաջարկի` հաշվի առնելով օգտատիրոջ անձնական նախասիրությունները։

Թեգեր: Facebook, FB