Երեք պատճառ, թե ինչո՞ւ մարդկանց դուր չի գալիս Apple–ի տեխնիկան

Երեք պատճառ, թե ինչո՞ւ մարդկանց դուր չի գալիս Apple–ի տեխնիկան

Apple-ը, չնաած շատ երկրպագուներ ունի, բայց և քիչ չեն նաև նրանք, ովքեր չեն սիրում Apple–ին և դրա արտադրանքը։ Պարզենք, թե ինչու մարդիկ չեն սիրում ընկերության առաջարկած տեխնիկան։

Գները

Գինը գլխավոր նախապայմանն է։ Apple–ի արտադրանքը երբեք մատչելի չի եղել, հակառակ` Apple–ի արտադրանք, նշանակում է բարձր գումար։ Օգտատերերից շատերը չեն հասկանում, թե ինչո՞ւ այդքան թանկ։ Պատճառը մեկն է` մրցակիցներ չկան։

Պաթոս

Հաճախ մարդիկ Apple–ի արտադրանք են ձեռք բերում բացառապես սոցիալական դիրքը ընդգծելու համար։ Իհարկե, չբացառենք, որ նման օգտատերեր կան, բայց չի կարելի ասել, որ նրանց կազմում են մեծամասնությունը։ Շատերը չեն կարողանում օգտվել այլ սմարթֆոններից, որովհետև սովորել են խնձորային գաջեթներին, շատերի համար այս գաջեթները պարզապես գեղեցիկ և հարմար սմարթֆոններ են։

Օպերացիոն համակարգերը

Շատերը կարծում են, որ  Android և iOS պայքարը վաղուց ավարտվել է։ Բայց հաճախ մարդիկ iOS համակարգում ամենատարրական և օպերացիոն համակարգի հետ այդքան էլ չառընչվող սխալներն են մատնանշում։ Օրինակ` չեն կարողանում սմարթֆոնը միացնել համակարգչին, ռինգթոնը փոփոխել  և այլն։ Իրականում հիմա հնարավոր է այդ ամենն անել։

iOS–ն իրականում պետք է քննադատել աշխատանքին խոչընդոտող տարատեսակ բագերի համար և այլն։ Siri–ի հնարավորութուններն էլ կապված ե տարածաշրջանի հետ։

Թեգեր: Apple, Bets, users, worst