Ինչո՞ւ են Android սմարթֆոններն iPhone–ներից վատը

Ինչո՞ւ են Android սմարթֆոններն iPhone–ներից վատը

Android–ը լավ օպերացիոն համակարգ է դարձել տարիների ընթացքում։ Բավական արդյունավետ աշխատանքի շնորհիվ Google–ին հաջողվել է օպերացիոն համակարգից վերացնել մի շարք թերություններ, որոնք, բնականաբար, չէին կարող իրենց լավ ազդեցությունը չունենալ ամբողջ համակարգի լավ աշխատանքի հարցում։

Իրականում հոդվածը խնդիր չունի ցուցադրելու, թե ինչքան վատն է Android համակարգը և, թե ինչքան լավը` iOS–ը։ Խնդիրը` օբյեկտիվորեն ցուցադրել թերություններն ու առավելությունները։

 

Հայտնի կրտվածքը

Apple–ը գրեթե միշտ թրենդներ է թելադրում։ Սա փաստ է, որը հերքել անհնար է. բավական է նոր սմարթֆոն թողարկվի և արդեն կես տարի անց բոլոր առանձնահատկությունները հայտնվում են մրցակիցների մոտ։

iPhone X –ում կտրվածքն անհրաժեշտ է, որպեսզի այնտեղ տեղադրեն   Face ID–ի սենսորները`պահպանելով անվտանգության բոլոր կանոններ։ Սմարթֆոնն օգտագործելու ըթնացքում այն աննկատ է։ Մյուս արտադրողներն, իհարկե, հասկացել են այս ամենը և սկսել են այս հնարքն  օգտագործել իրենց արտադրանքներում։

 

Իրականում Android սմարթֆոնների պարագայում այս կտրվածքն անիմաստ է, քանի որ նրանցից ոչ բոլորն ունեն դեմքի սքանավորման համակարգ։ Ավելի հաճախ այս հնարքն օգտագործվում է «անշրջանակության» էֆեկտը պահպանելու համար։ Բացի այդ, սա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ գնեն iPhone–ին նման սմարթֆոն։

Նաև որոշ մասնագետներ կարծում են, որ այս կտրվածքը օգնում է էկրանին ավելի շատ տեղեկատվություն զետեղելու հարցում։ Մյուսներն էլ կարծում են, որ դրա կարիքը չկա` բավական է կողքերից ուղղակի փոքրացնել շրջանակի չափը և վերջ։

Galaxy S8 և S9 մոդելները վառ ապացույց են։

Հավելվածները

Կար ժամանակ, երբ Android–ը միշտ պարտվում էր հավելվածների դիզայն և ինտերֆեյս անվանակարգում։ Պատճառները տարբեր էին` տառատեսակի ոչ ստանդարտ ու անհամապատասխան լինելը, էլեմենտների դասավորվածությունը և այլն։

Ժամանակի ընթացքում այս թերությունները շտկվեցին, բայց գլխավոր խնդիրը մնացել է`  Android–ը չունի էքսկլյուզիվ հավելվածներ։

Ժամանակակից սմարթֆոնները շատ նման են իրար։ Դրանք տարբերալու միակ ձևը օպերացիոն համակարգն է։ Չգիտես` ինչու, Google–ը` Google Pay հավելվածում նորամուծություններ մտցնելու փոխարեն համագործակցում է այլ ընկերությունների հետ։

iOS–ի դեպքում շատ են լուսանկարների հետ աշխատելու պրոֆեսիոնալ հավելվածները, որոնցից շատերը Android հասանելիություն չունեն։

Արագ փոփոխվող մոդելները

Apple–ն ունի մեկ կարևոր առանձնահատկություն` ընկերության համար սմարթֆոնների թողարկման առավելագույնը տարեկան 3 մոդելն է։

Android սմարթֆոններ արտադրողները տարվա ընթացքում մի քանի ֆլագման են թողարկում։ Եվ խոսքն այստեղ բացառապես ֆլագմանների մասին է` մի կողմ թողնելով բյուջետային սմարթֆոնները և այլն։ Բիզնես տեսանկյունից քայլը առավել քան լավն է, բայց օգտատերերի տեսանկյունից` ոչ։ Կհամաձայնեք` տհաճ է գնել թանկ սմարթֆոն, եթե մոտ 6 ամիս հետո այն համարվելու է արդեն հին մոդել։

Թեգեր: Android, Apple, iOS, iOS vs Android, OS