Ինչպե՞ս Apple–ի ագահությունը ընկերության կապիտալիզացիան դարձրեց 1 մլրդ դոլար

Ինչպե՞ս Apple–ի ագահությունը ընկերության կապիտալիզացիան դարձրեց 1 մլրդ դոլար

2018 թվականի օգոսոտսի 2–ին Apple–ը դարձավ տեխնոլոգիական աշխարհի ամենաթանկ ընրերությունը` տեխնոհսկայի կապիտալիզացիան հատեց 1 մլրդ–ի սահմանը։ Աշխարհի ամենաթանկ տեխնոբրենդը նախընտրում է գումար աշխատել սմարթֆոնների վաճառքից։ Բայց, ընկերությունը նաև բավականաչափ տնտեսել է նաև մանրուքների վրա, որոնք, ի դեպ, անտեսվում են տարիներով։

Այս մասին գրում է հայտնի TechCrunch պարբերականը։ Apple–ի հաշիվներում պահվում է մոտ 243 մլրդ դոլար կապիտալ։ Այս գումարի մի մասը աքսեսուարների վաճառքից են գոյացել։ Շատ հաճախ անսարք աքսեսուարների։ Տեսնենք, թե ինչի վրա է տնտեսել տեխնոհսկան։

 

Լիցքավորման սարքի լարեր

Լիցքավորման սարքերին կցված ֆիրմային լարերի որակն առաջին տարին չէ, որ խոսակցությունների առիթ դարձել։  iPhone–ի շատ օգտատերեր գիտեն, թե ինչ տեսք ունի լարը ներսից։ Սա պատճառ է դառնում, որպեսզի ամեն անգամ բավական գումար վճարեն նորը ձեռք բերելու համար։

Բաժանորդագրության չեղարկում

Apple Music–ից կամ այլ ծառայություններից ապաբաժանորդագրվելը բավական ծանր և ժամանակատար գործընթաց է։ Պետք է մուտք գործել Կարգավորումներ,  iTunes կամ App Store բաժին, սեղմել Apple ID, ընտրել  «դիտել Apple ID», անցնել  «բաանորդագրություններ»  բաժինն ու չեղարկել բաժանորդագրությունը։ Եթե չանես սա, ապա փորձնական անվճար տարբերակի ժամանակը սպառելուց հետո Apple–ն առանց զգուշացնելու գումար կգանձի օգտատիրոջ հաշվից։

 MacBook–ի չաշխատող ստեղնաշարը

MacBook–երի  նոր` «թիթեռնիկ» ստեղնաշարը կարճ ժամանակում հայտնվեց օգտատերերի դժգոհության կիզակետում։ Սա դեռ 2016 թվականն էր։ Հիմնականում դժգոհում էին, որ ստեղնաշարը բավական արագ է շարքից դուրս գալիս անգամ սովորական փոշուց։ Այն դժվար է մաքրել և բացի այդ, միշտ չէ, որ մաքրելը օգտակար է լինում։ Apple–ը բավական հազվադեպ էր վերակենդանացնում ստեղնաշարերը։

Արտաքին ծախսերի կրճատում

Apple–ը ժամանակին մի քանի կայքերի վճարում էր App Store–ի հղումների համար։ Հրատարակիչները ստանում էին App Store–ի եկամուտի 7 %–Ը։ Հիմա Apple–ը նախընտրում է վարձել խմբագիրների, ովքեր անում են կայքերի աշխատանքը և խնայում ընկերության 7%–ը։

Փոխանցիչներ

MacBook և MacBook Pro–ի շատ օգտատերեր գնելուց հետո սկսել են դրանց համար փոխանցիչներ ընտրել, որի արդյունքում պարզվել է որ նոութբուքերն ունեն ոչ ստանդարտ բնիկներ։ Իհարկե, ընկերությունը թողարկում է փոխանցիչներ, բայց դրանք թանկարժեք էն։

Թեգեր: Apple, apple inc, iOS