Google–ը պատահաբար հայտնել է Pixel 3 և Pixel 3 XL–ի թողարկման ամսաթիվը

Google ընկերությունը աշխատում է իր երրորդ սերնդի սմարթֆոնների վրա։ Ընկերությունն աշխատում է գաղտնի պահել մանրամասները մինչև թողարկման օրը, բայց ինսայդերներից ոչինչ չես պահի: Ըստ տարածված տեղեկատվության  Google Pixel 3 և Pixel 3 XL մոդելները կթողարկվեն հոկտեմբերի 4–ին։ Այս մասին ընկերությունը պատահաբար հայտնել է

Famebit պորտալում։  Google–ն այստեղ հայտարարություն էր տեղադրել, որ փնտրում է կրեատիվ մարդկանց, ովքեր առաջ չէին օգտագործում Google սմարթֆոններ, բայց կցանկանային ունենալ  Pixel 3 դասի սմարթֆոն։ Պետք էր ուղղակի կրեատիվ գովազդի գաղափար ներկայացնել։ Հենց այս հայտարարության մեջ էլ ընկերությունը նշել է թողարկման ամսաթիվը։