Space X-ը հայտնել է Crew Dragon-ի առաջին թռիչքի օրը

SpaceX ընկերությունն իր  Crew Dragon տիեզերանավը ուղեծիր կուղարկի այս տարվա նոյեմբերին։  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պաշտոնական հայտարարությունն արդեն եղել է։  Գվին Շոթուելը իր ելույթի ժամանակ հստակեցրել է օրն ու ամիսը։

«Մենք նախատեսում ենք Crew Dragon-ի առաջին ցուցադրական թռիչքն իրականացնել նոյեմբերին: Սա մեր նպատակակետն է և առաջին անգամ այն իրական է թվում»,- հայտարարել է Շոթուելն այն բանից հետո, ինչ ՆԱՍԱ-ն ներկայացրել է տիեզերագնացներին, որոնք առաջինը կթռչեն Crew Dragon և CST-100 Starliner տիեզերանավերով: Նա նաև հավելել է, որ SpaceX-ը շատ լուրջ է մոտենում թռիչքի հարցին և ապագա տիեզերագնացներն ոչ մի դեպքում «վատ կացության մեջ չի դնի»: