Xiaomi–ն ամենահզոր սմարթֆոնն է. մասնագետներ

Xiaomi–ն ամենահզոր սմարթֆոնն է. մասնագետներ

Մի խումբ մասնագետներ և ծրագրավորողներ հրապարակել են հուլիս ամսվա լավագույն սմարթֆոնների վարկանիշային ցուցակը։

Ըստ այդ ցուցակի հուլիս ամսվա լավագույն սմարթֆոն է ճանաչվել Xiaomi Black Shark–ը։

Սմարթֆոնը ստացել է  292 977 միավորով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականը  բաժին է հասել համապատասխանաբար Oppo Find X-ին և Vivo Nex-ին։

Xiaomi-ի ներկայացուցիչները կիսվել են հաջողության հասնելու գաղտնիքով և  պատմել, որ այդպիսի արդյունքներ գրանցել են պրոցեսորի հովացման համակարգի շնորհիվ։ Այն թույլ չի տալիս չիփսեթին տաքանալ և կարող է աշխատել առանց արդյունավետության կորուստների։

Ամենահզոր սմարթֆոնների տասնյակում են հայտնվել նաև OnePlus 6-ը, Smartisan R1-ը, Xiaomi Mi 8-ը, Xiaomi Mi Mix 2S-ը, Samsung Galaxy S9-ը ու S9+-ը և Sony Xperia XZ2-ը։