WannaCry վիրուսը «գրոհել» է Apple–ի թայվանական գործարանը

WannaCry վիրուսը «գրոհել» է Apple–ի թայվանական գործարանը

WannaCry վիրուսի հեղինակները փաստել են, որ այն «հարձակվել» է Թայվանում գործող Apple–ի գործարանի վրա և շարքից հանել գործարանի արտադրական մասը։ Այս մասին հաղորդում է Bloomerg–ը։

Վիրուսը գործարան ներթափանցել է օգոստոսի 3–ին` նոր օպերացիոն համակարգ տեղադրելու ընթացքում։ Ընկերությունը հույս ունի, որ այս հարձակումը շարքից երկար չի հանի գործարանի ապարատային հատվածը և նրանց կհասցնեն ժամանակին իրականացնել պատվերները։

Թեգեր: Apple, WannaCry