Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Air Sketch

Գինը` 9.99$ – անվճար

Վերածեք ձեր iPad–ը մաքուր գրատախտակի, որի վրա կարելի է գրառումներ կատարել։ Հավելվածը նախատեսված է գործարարների, ուսանողների ու դասավանդողների համար։ Այստեղ կա նաև PDF ֆորմատի հնարավորություն։

LONER

Գինը` 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է անվերջանալի ճամփորդություն կատարել խավարի միջով։ Ինքնաթիռի ղեկը ձեր ձեռքում է։ Ֆոնային երաժշտությունը կօգնի ընկղմվել խավարի աշխարհ։

Reminder: Widget+ 

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք վստահ լինել, որ բաց չեք թողնի ձեր կյանքի ոչ մի կարևոր իրադարձություն։ Հավելվածը աշխատում է նաև  կոդավորված էկրանի դեպքում։

 

Թեգեր: App Store, Apple, free app, iOS