Ի՞նչ նորություններ կան Android 9 Pie–ում

Ի՞նչ նորություններ կան Android 9 Pie–ում

Google–ը թողարկել է Android 9 pie–ի թարմացում։ Տարբերակը սմարթֆոնների համար վերջանական է։ Այն կամաց–կամաց հասանելի է դառնում բոլոր անդրոիդ գաջեթների համար։ Երեկվանից այն հասանելի է Google–ի սեփական արտադրության Pixel դասի սմարթֆոնների համար։

Մյուս բոլոր անդրոիդները այս թարմացումը կունենան աշնան վերջում արդեն։ Աշնանը հերթագրված սարքերի ցանկում են  Sony Mobile-ի, Xiaomi-ի, HMD Global-ի, Oppo-ի, Vivo-ի, OnePlus-ի և Essential-ի  արտադրանքները։

Նորարարական լուծումներից օպերացիոն համակարգում ավելացել է  Digital Wellbeing տեղեկատվական պանելը, որը ցույց է տալիս երբ են թողարկվել կամ թարմացվել  հավելվածները: Հետևելով թրենդներին` Google–ը նաև ներդրել է ծրագրերի օգտագործման ժամանակի սահմանափակման հնարավորություն:

Կվերանան Home և Back կոճակները. սրանց փոխարեն կլինի մեկ ամբողջական կոճակ` տեղադրված գաջեթի կենտրոնական մասում։

Թեգեր: Android, Android Pie, Google, OS