Սմարթֆոն արտադրող ընկերությունները կհրաժարվեն Lightning-ից

Սմարթֆոն արտադրող ընկերությունները  կհրաժարվեն Lightning-ից

Եվրամիության հանձնաժողովը որոշել է արգելել բոլոր սմարթֆոններին Lightning միակցիչ ունենալ։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Եթե նման որոշում կայացվի, ապա  առաջինը միակցիչից կհրաժարվի Apple-ը։

Այս մասին մամուլին ասել է  Եվրամիության մրցակցության հանձնակատար Մարգրեթ Վեսթագերը: Ըստ նրա, ԵՄ կարգավորող մարմինները կարող են արտադրողներին ստիպել սարքերում միասնական  միակցիչ օգտագործել և միասնական լիցքավորման սարքեր թողարկել:

Նման միջոց Եվրահանձնաժողովը առաջարկել էր դեռ 10 տարի առաջ: 2009-ին մի շարք ընկերություններ, ներառյալ Apple, Samsung, Huawei, ստորագրեցին կամավոր հուշագիր, ըստ որի նոր սմարթֆոնները նույն լիցքավորիչները կունենան: Սակայն հետո  Apple-ը հրաժարվեց որոշումից:

 

Թեգեր: Apple, lightning, Samsung