Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 9)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Change – Currency Converter 

Գինը` 0.99$ – անվճար

Փոփոխեք ձեր արտարժույթը այս հավելվածի միջոցով։ Հավելվածում կան բազմաթիվ գործառույթներ` կարող եք ակտիվացնել  կամ ապաակտիվացնել այս կամ այն արտարժույթը։

Pro Keyboard with PC layout

Գինը` 8.99$ – անվճար

Pro Keyboard–ի հետ տեքստ հավաքելու գործընթացը կդառնա հեշտ և ավելի հետաքրքիր։ Հավելվածն առաջարկում է ստեղնաշարի տարբեր տեսակներ, ինքնաշտկման հնարավորություն և  այլն։

Picture Perfect 

Գինը` 1.99$ – անվճար

Խմբագրեք ու ավելի գեղեցկացրեք ձեր նկարներն այս հավելվածի միջոցով։ Այստեղ կա խմբագրման ամբողջական գործիքակազմ` ֆիլտրեր, սթիքերներ և տեքստային մաս ավելացնելու հնարավորություն։

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app