Մենք Apple Music–ը շահույթի համար չենք զարգացնում. Թիմ Քուկ

Fast Company—ին տրված հարցազրույցում Թիմ Քուկը պատմել է, թե ինչ նշանակություն ունի երաժշտությունն իր համար և իրչ մրցակցային առավելություններ ունի  Apple Music–ը մյուսների նկատմամբ։

«Ես առանց երաժշտության չեմ կարող մարզվել. այն ինձ մոտիվացնում է ու ուժ հաղորդում։ Իսկ գիշերներն օգնում է հանգստանալ։ Մտածում եմ` երաժշտությունը ցանկացած դեղորայքից լավ արդյունէք է տալիս», — ասել է  Apple–ի ղեկավարը;

Թիմ Քուկը ևս մեկ անգամ հիշեցրել է  Apple Music–ի զարգացման առանձնահատկությունների մասին` ի տարբերություն մրցակիցների, Apple–ը կենտրոնցած է մարդկանց ընկալունակության վրա։

Ըստ Քուկի, ստրիմինգային ծառայությունները վերածվել են բիզնեսի, բայց Apple–ն աշխատում է հաստատվել այս ոլորտում կարևոր առաքելութամբ, փող աշխատելու տեսլականը երկրորդական է այս պարագայում։

Հիշեցնենք, որ մայիսի տվյալներով Apple Music–ն ունի մոտ 50 մլն բաժանորդ։