Apple Watch–ը փրկել է սրտի արատով 24–ամյա տղայի կյանքը

Քիչ չեն եղել դեպքեր, երբ Apple Watch–երը փրկել են սեփականատերերի կյանքը։  9News–ը պատմել է հերթական նամանտիպ դեպքի մասին։ Խելացի ժամացույցը փրկել է մի ավստրալացու կյանք։

24–ամյա Ադամ Լավայի սրտի արատը ախտորոշել է հենց այս խնձորային գաջեթը։Լ

Քնի ընթացքում տղայի սրտի զարկերը մեր րոպեյում հասնում էին 130–140–ի։ Նման սրտի զարկեր ունենում են միայն նորածին երեխաները, բայց ոչ հասուն մարդիկ։

Ժամացույցը ֆիքսել էր այս ամենը , իսկ անհանգստացած Ադամը` դիմել բժշկի։ Արդյունքում պարզվել էր, որ տղան սրտի լուրջ արատ ունի։ Ներկայումս Ադամն արդեն վիրահատել է սիրտը և վերականգման ընթացքում է։ Երիտասարդը խոստովանում է` հիմա ավելի շատ է իրեն բրենդի երկրպագու համարում։