FireFox–ը «կսովորի» օգտատերերերին կայքեր առաջարկել

FireFox–ը «կսովորի» օգտատերերերին կայքեր առաջարկել

Mozilla Firefox բրաուզերի թեստային տարբերակում նոր գործառույթ է հայտնվել, որը կայքեր է առաջարկում` հաշվի առնելով օգտատիրոջ նախասիրություններից ելնելով։

Նոր գործառույթը ստացել է  Advance անվանումը։ Բրաուզերը կայքեր է առաջարկում իրական ժամանակում։

Օրինակ, եթե դուք նախընտրում եք խոհանոցային բաղադարատոմսեր փնտրել, ապա բրաուզերը կսկսի ձեզ առաջարկել նմանատիպ կայքեր։ Բոլոր որոնումները բերելու են թեմատիկ առաջարկների։  Firefox Test Pilot–ում գրանցված օգտատերերը արդեն կարող են թեստավորել նոր գործառույթը։ Պետք  է ուղղակի ներբեռնել բրաուզերի թետսային տարբերակը և միացնել թույլտվությունը։

Mozilla-ի աշխատակիցները հայտնել են, որ ընկերությունը առաջնային տեղ է հատկացնում օգտատերերի անձնական տվյալների պահպանմանը և խոստացել են օգտատերերին որոնումների պատմությունը կարգավորող գործառույթ ներդնել։

Թեգեր: Browser, FireFox, Mozilla