Qualcomm-ը խելացի ժամացույցների համար նոր պրոցեսորները կներկայացնի սեպտեմբերի 10–ին

Qualcomm-ը խելացի ժամացույցների համար նոր պրոցեսորները կներկայացնի սեպտեմբերի 10–ին

Երկար սպասված պրոցեսորը, որը կօգնի  Android գաջեթներին մրցակցել Apple–ի արտադրանքի հետ, կներկայացվի սեպտեմբերի 10–ին։

Qualcomm Snapdragon Wear 2100  չիփսեթը շուկայում հայտնվեց գրեթե 2 տարի առաջ։ Չնայած այն դեռևս շարունակում է մնալ շարժական գաջեթների համար նախատեսված WearOS–ով կառավարվող լավագույն չիփսեթը, բայց դրա տեխնիկական բնութագիրը դժվար թե ժամանակակից կոչվի։

Հնարավոր է` Qualcomm–ի ղեկավարները որոշել են օգտատերերի կարծիքն այս անգամ հաշվի առնել։ Վառ օրինակ է այն, որ վերջերս ընկերությունը թողարկեց   Qualcomm Snapdragon Wear 2500 պորցեսորը, որը նախատեսված է խելացի ժամացույցների համար։

Իսկ ահա սեպտեմբերի 10–ի համար ավելի մեծ իրադարձություն է նախատեսված։ Հնարավոր է` նոր չիփսեթների հետ ընկերությունը ներկայացնի նաև սեփական արտադրության խելացի ժամացույցները։