Բացահայտվել է նոր այֆոնների դիզայնը

Բացահայտվել է նոր այֆոնների դիզայնը

Համացանցում կարող եք դիտել որոշ տեսանյութեր,  որտեղ ցուցադրվում են նոր iPhone-ների դիզայնները: 2018 թվականի աշնանը թողարկվելիք գաջեթների մասին տեղեկությունը հրապարակվել է  9to5mac պորտալում:

Այս  նյութերի համաձայն՝ Apple–ը` iPhone-ի երեք մոդել է  թողարկելու, որոնք արտաքնապես կհիշեցնեն iPhone X-ը: Սմարթֆոններն առանց շրջանակի էկրան և Face ID դեմքերի ճանաչման համակարգ կունենան:

Սմարթֆոններից երկուսը համալրված կլինեն 5.8 և 6.5 դյույմանոց OLED դիսփլեյներով, իսկ երրորդը՝ 6.1 դյույմանոց LCD էկրանով:

Նշվում է, որ ամենամեծ մոդելը, չափերով, համապատասխանում է iPhone 8 Plus-ին: Ի դեպ, 6.1 դյույմանոց էկրանով սմարթֆոնն ամենաէժանն է լինելու և   կվաճառվի 700 դոլարով:

 

Թեգեր: Apple, iPhone, Smartphone