Հաջորդ iPhone-ը կթողարկվի առանց Lightning-ի

Հաջորդ iPhone-ը կթողարկվի առանց Lightning-ի

2018-ին թողարկվելիք եռյակ  iPhone-ներից մեկը չի ունենա  Lightning:

Հնարավոր է՝ Apple-ը պատրաստվում է լիցքավորման այլ տարբերակներ կիրառել, որն, ամենայն հավանականությամբ, դուր կգա բրենդի երկրպագուներին: Սակայն, սա նաև բացասական կողմ ունի ՝ սմարթֆոնների աքսեսուարները կիրառելի չեն լինի այս մոդելում:

Lightning-ը ներկայացվեց 2012 թվականին՝ iPhone 5-ի հետ: Ի տարբերություն նախկին 30 կոնտակտային անցքի, լիցքքավորման բնիկը դարձավ ավելի բարակ, հարմարավետ և քիչ տեղ գրավող:

Հնարավոր է, փոփոխությունների մեկ այլ տարբերակ ևս՝ Apple-ը  Lightning-ը կփոխարինի ավելի բարակ ու ծավալներով փոքր տարբերակի հետ: Լուրեր են շրջանառվում, որ  iPhone 2018-երը կունենան   USB-C լիցքավորման հնարավորություն: Ընկերությունն արդեն այս տեխնոլոգիան կիրառել է իր MacBook-ի վերջին մոդելներում:

USB-C-ն համարվում է ամենահարմար լիցքավորման տարբերակը և արդեն լայն կիրառություն ունի  Android սմարթֆոններում և  Windows  նոութբուքերում:

Թեգեր: Apple, iPhone, lightning