Կայացել է Samsung Galaxy Note 9-ի շնորհանդեսը

Նյու Յորքում  կայացել է Samsung Galaxy Note 9-ի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում  են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:

Samsung-ի ներկայացուցիչ Դրյու Բլեքորդը  գաջեթը ներկայացնելուց նշել է նրա մի քանի առանձնահատկությունների մասին: Առավել մանրամասն ներկայացրել է նորույթի տեխնիկական բնութագիրը: Այն ունի 6,4 դյույմանոց դիսփլեյ՝ ամենամեծը, որը երբևէ օգտագործվել է Note շարքում:

Սմարթֆոնը ունի  S-Pen տեխնոլոգիայի հետ աշխատելու հնարավորություն՝ տեսախցիկի հեռակառավարման գործառույթով: Այստեղ հեռակառավարմամբ են նաև երաժշտությունը և այլ կարևոր գործառույթներ: Գաջեթն ունի մատնահետքի սկաներ և 128 գբ ներքին հիշողություն: Պատրաստված է ամուր մետաղից և ներկայացված է կապույտ, մանուշակագույն, սև և պղնձագույն երանգներով: