Apple-ը վստահեցնում է. iPhone-ները օգտատերերին չեն ձայնագրում

Apple-ը վստահեցնում է. iPhone-ները օգտատերերին չեն ձայնագրում

Apple-ը հայտարարել է, որ iPhone-ներն առանց օգտատերերի թույլտվությամբ ձայնագրություններ չեն կատարում: Ընկերությունը բացառել է նաև այն, որ ձայնագրություններ կարող են լինել նաև կոմնակի հավելվածներով:

Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նման հարցում իրականացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի կոմիտեն: Ընկերությունը պատասխանին երկար սպասել չի տվել և հայտարարել է, որ նման բան երբեք չի եղել և ապագայում չի էլ լինի: Կոմիտեն նշում էր, որ օգտատերերի շրջանում դժգոհություններ կան ձայնագրությունների վերաբերյալ: Ընկերությունը հերքել է նման իրողությունը:

Apple-ը ընդգծել է, որ Siri ձայնային օգնականը երրորդ կողմին չի փոխանցում ստացված ձայնային հրահանգները:

Թեգեր: Apple, iPhone, Siri, USA