Apple-ը եռակի տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Apple-ը  եռակի տեսախցիկով սմարթֆոն   կթողարկի:

Իր այս նորույթով տեխնոհսկան պատրաստվում է մրցակցել Huawei-ի հետ: Նորույթը նախատեսված է՝ տարբեր հավելվածների հետ աշխատանքի համար: Նոր տեսակի հավելվածները հիմնականում վիրտուալ իրականության տարրեր են պարունակում , որոնց համար ավելի հզոր տեխնիկա է անհրաժեշտ:

Եռակի տեսախցիկներից երկուսը կծառայեն օբյեկտը տարբեր անկյուններից նկարելու համար, իսկ երրորդը կհաշվարկի օբյեկտի և սմարթֆոնի միջև հեռավորությունը:

Հիշեցնենք, որ  չինական ընկերությունը շաբաթներ առաջ թողարկեց Huawei P20 Pro սմարթֆոնը, որն ուներ եռակի տեսախցիկ: