Google-ը պատրաստվում է նոր մեսինջեր թողարկել

Google-ը պատրաստվում է նոր մեսինջեր թողարկել

Google-ը շուտով  կթողարկի իր սեփական մեսենջերը, որը կարող է մրցակցել հայտնի WhatsApp-ի եւ Viber-ի հետ:

Android Messages-ն ի սկզբանե առկա է բոլոր հեռախոսներում,  սակայն շուտով այն նոր գործառույթներով կհամալրվի: Ըստ նախնական տեղեկությունների՝ արդեն այս տարի, օգտատերերն ամբողջությամբ կկարողանան օգտվել հավելվածից:   Այս պահին Android Messages-ը չի աշխատում ըստ նշանակության, բայց մոտ ապագայում մասնագետներն այն կհամալրեն տվյալների մշակման նոր գործառույթով :

Թեգեր: Google, Messenger