Սաուդյան Արաբիայի արքայազնը գնել է Snapchat–ը

Սաուդյան Արաբիայի արքայազնը գնել է Snapchat–ը

Սաուդյան Արաբիայի ամենամեծ ինվեստորներից մեկը` արքայազն Ալ Վալիդ բեն Թալալը, հայտարարել է, որ պատրաստվում է 250 մլն դոլար ներդնել Snapchat հավելվածում։ Այսպիսով արքայազնի բաժնեմասը Snap Inc–ում կազմում է մոտ 2.3%։

Արքայազն Ալ Վալիդն արդեն Twitter–ի բաժնետեր է, բաժնեմասեր ունի նաև  Lyft  տաքսի հավելվածի և    JD.com պորտալում։  Անցյալ շաբաթ նա նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ներդրումներ կատարել Deezer սթրիմինգային ծառայության և Spotify երաժշտական հավելվածի զարգացման գործում։