Youtube–ի հրապարակած սմարթֆոնների թոփ ցուցակում iPhone–ները տեղ չեն գտել

Youtube–ի հրապարակած սմարթֆոնների թոփ ցուցակում iPhone–ները տեղ չեն գտել

YouTube-ում առաջին անգամ Signature Devices  բաժին է հայտնվել, որտեղ վիդեոհոսթինգի խմբագրությունը առանձնացնում է  հոլովակներ նկարահանելու լավագույն սմարթֆոնները։ iPhone-ները վիդեոհոսթինգի թոփում տեղ չեն գտել։ Իսկ ահա առաջին հորիզոնականը բաժին է հասել  Galaxy Note 9–երին։

Ցուցակում տեղ են գրավել նաև Sony Xperia XZ2 Premium, HTC U12+, OnePlus 6, Xiaomi Mi 8 և այլ սմարթֆոններ։

Այս բոլոր սմարթֆոններն ունեն  HDR և  4K–ի հնարավորություն։ Ի դեպ`  Google–ը հայտարարել է, որ աշխատում է սմարթֆոն արտադրող յուրաքանչյուրն ընկերեության հետ, որպեսզի միասնկանան ուժերով լավացնեն սմարթֆոնով նկարվող հոլովակների որակը։

Իսկ ինչո՞ւ ցուցակում չի հայտնվել iPhone X–ը։ Խնդիրն այն է, որ Apple–ի արատդրանքը չունի  VP9 ապահովում, որն , ի դեպ, նախագծում  է Google–ը։ Սակայն, Apple–ը դեռ հնարավորություն ունի հայտնվել այս ցուցակում, եթե, իհարկե, ներդնի իր սմարթֆոններում այս տեխնոլոգիան։ Բայց հարց` անհրաժեշտ է արդյո՞ք տեխնոհսկային դա, թե` ոչ։