Երազանք տնային տնտեսուհիների համար. Philips SpeedPro Max փոշեկուլները մաքրում են 360°

Երազանք տնային տնտեսուհիների համար. Philips SpeedPro Max փոշեկուլները  մաքրում են 360°

Philips ընկերությունը  թողարկել է անլար նոր` Philips FC6823/01 և  Philips FC6813/01 փոշեկուլները։ Երկու սարքավորումներն էլ   SpeedPro Max շարքից են, որոնք հագեցած են  PowerBlade թվային շարժիչով։ Ավտոնոմ աշխատանքի տևողությունը 65 րոպե է և ունի  LED լուսավորման համակարգ։

SpeedPro Max  շարքի փոշեկուլների գլխավոր առանձնահատկությունը սակայն անլար լինելու մեջ չէ։ Այս փոշեկուլները  կարողանում են հատակը մաքրել 360°–ով։ Եթե սովորական փոշեկուլը հատակից կեղտը հավաքում է միայն առաջ շարժվելով ապա Philips–ի առաջարկները մաքրում են հատակը  բոլոր կողմերից։  Այս դեպքում էֆեկտիվությունն ավելի մեծ է։

Իսկ փոշեկուլի աշխատանքի, մարտկոցի լիցքավորման մասին տեղեկատվությունը ցուցադրվում է դրան կցված թվային էկրանի վրա։ SpeedPro Max–ը կարելի է նաև դարձնել «ձեռքի» փոշեկուլ ուղղակի անջատելով դրա թվային` վերևի հատվածը։  SpeedPro Max–ն արդեն վաճառքում է։

Թեգեր: Philips, փոշեկուլ