Հեղափոխական սմարթֆոն Xiaomi–ից

Հեղափոխական սմարթֆոն Xiaomi–ից

Ցանցում հայտնվել է Pocophone F1 նոր սմարթֆոնի առաջին լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։  Xiaomi–ն այն պատրաստվում է ներկայացնել մոտ ժամանակներս։

Գաջեթը կունենա 5,99 դյույմ անկյունագծով էկրան, 12+5 մպ հզորությամբ երկակի տեսախցիկ։ Xiaomi Pocophone F1–ը կունենա նաև Snapdragon 845 պորցեսոր, 6 գբ օպերատիվ և 64/128 գբ ներքին հիշողություն և  Quick Charge 3.0 հնարավորություն։

Xiaomi Pocophone F1 կաշխատի  Android 8.1 Oreo  օպերացիոն համակարգով։ Շուկայական արժեքը կլինի 500 դոլար։

Թեգեր: Smartphone, Xiaomi