Օգտատերերին չի հետաքրքրում Galaxy-ն, նրանք սպասում են նոր iPhone-ներին

Օգոստոսի 9-ին  Samsung-ը ներկայացրեց իր ֆլագման  Galaxy Note 9 սմարթֆոնը, որն օգտատերերին այդքան էլ չի հետաքրքրում:

PC Mag սոցհարցման արդյունքում պարզվել է, որ օգտատերերը սպասում  են iPhone-ների շնորհանդեսին: Հարցմանը մասնակցել է մոտ 1500 մարդ, որոնք հարցրել են, թե որ սմարթֆոնի շնորհանդեսին են ավելի շատ սպասել: Հարցվածների  42%-ը հայտնել է, որ սպասում է նոր  iPhone-ների թողարկմանը և միայն 24% ՝ Galaxy Note 9-ի:

Ամենասպասված սմարթֆոնների եռյակում է հայտնվել Google Pixel 3-ը: Նրան են հաջորդում  LG V40 և  OnePlus 6T մոդելը: Apple –ի ամենասպասված սմարթֆոններն են iPhone 9, iPhone 11, iPhone XI և iPhone SE 2-ը: Բայց  Samsung-ն ուրախանալու առիթ ունի: есть чему радоваться: չնայած հարցվածների  76%-ն արդեն ունեին ընկերության գաջեթներից, 8 %-ը նշել է, որ սպասում է Note 9-ի թողարկմանը, բայց iPhone –ի օգտատեր է: