Intel–ն իր 8 միջուկանի նոր պրոցեսորները կներկայացնի հոկտեմբերի 1–ին

Intel–ն իր 8 միջուկանի նոր պրոցեսորները կներկայացնի հոկտեմբերի 1–ին

Ըստ լուրերի, Intel–ն իր 9–րդ սերնդի ինովացիոն պրոցեսորները պատրաստվում է ներկայացնել այս տարվա հոկտեմբերին։

Դրանց շարքում նաև տեղ են գտնելու  Core i9, i7 և i5 չիպերը։  Սա այն դեպքում, երբ Intel 10nm Cannon Lake չիպերի արտադրությունը հետաձգվել է մինչև մյուս տարի։  Ըստ հասանելի փաստաթղթերի Core i9 պրոցեսորը կունենա 16 մգ քեշ և   Intel UHD 620 գրաֆիկական չիպ։ Իսկ ահա Intel Core i7 9–րդ սերնդի պրոցեսորը կունենա  8 միջուկ։ Իսկ   Core i5–ը` 6 միջուկ։

Եթե փաստերը ճիշտ են, ապա 2018–ի վերջում շուկայում կհայտնվեն գաջեթներ, որոնք զինված կլինեն Intel–ի վերջին սերնդի պորցեսորներով։

Թեգեր: Intel, Intel Core