Հաքերները ֆաքսի միջոցով կարող են համակարգչից տեղեկատվություն վերցնել

Մանսագետները հայտնել են, որ հաքերները կարող են համակարգչային ցանցեր ներթափանցել՝ օգտագործելով ֆաքսի կապի սարքերի անպաշտպանված լինելը։

Այս տեխնոլոգիան համարվում է հնացած, բայց նմանատիպ սարքերը դեռ մտնում են տպիչների մեջ։

Խոցելիությունը հայտնաբերվել է հիմնականում Hewlett Packard  տպիչների մեջ: Կիբերփորձագետները անմիջապես հեռախոսային գծով տպելու համար նախատեսված ֆայլ-նկարի տեսքով վնասակար ծածկագիր են տարածել: Ապածածկագրման դեպքում ֆայլը պահպանվել է տպիչի հիշողությունում, ինչը թույլ է տվել հսկողություն պահպանել նրան միացված համակարգչին, իսկ հետո ամբողջ ցանցի նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ սարքի խափանումը հնարավոր է դարձել վտանգը թերագնահատելու պատճառով: