Ինչքա՞ն կարժենա Apple Power–ը

Apple–ի արտադրական մասի հետ սերտ կապեր ունեցող ինսայդերները հայտնել ե Air Power անլար լիցքավորման սարքի մոտավոր գինը։

Ըստ տեղեկությունների այն կվաճառվի մոտ 1000 յուանով, որը ԱՄՆ–ի գումարով 145 դոլարն է։ Ի դեպ` պարզվում է գաջեթը կվաճառվի 25%–ով ավելի մատչելի, քան ենթադրվում էր։

AirPower–ի մասին մինչ օրս գրեթե ոչինչ հայտնի չէ։  Միայն պարզ է դարձել, որ անլար լիցքավորման կայանը կարող է միանգամից մի քանի գաջեթ լիցքավորել`  iPhone, Apple Watch և AirPods։

Բացի այդ Apple–ում ավելի վաղ նշել էին, որ սարքավորումը էներգաբաշխումը կատարելու է հատուկ տեխնոլոգիայով, որպեսզի գաջեթների բռնկում տեղի չունենա։