Amazon-ի բաժնետոմսերը աճում են. սահմանվել է ռեկորդային գին

Amazon–ը քայլում է Apple–ի հետքերով. ընկերության կապիտալիզացիան ռեկորդային թվեր է սահմանել։

Օգոստոսի 13-ի դրությամբ   ինտերնետ-հսկայի շուկայական արժեքը սահմանվել է 938 մլրդ դոլար: Ընկերության բաժնետոմսերը գերազանցել են պատմական առավելագույնը և հասել` 1.925 դոլարի։  Տարեսկզբից Amazon-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 64.3%-ով, իսկ նախորդ տարում՝ 95.5%-ով:

Վերլուծաբաններն Amazon-ի թանկացումը կապում են նոր ուղղության՝ առցանց խանութի կայքում գովազդի արագ զարգացման հետ: Երկար ժամանակ ընկերությունը չէր զարգացնում այս սեգմենտը: Փոխարենը Ջեֆ Բեզոսի ընկերությունը գովազդ էր գնում Google-ում: