Google–ը պահպանում է օգտատերերի գելոկացիոն տվյալները առանց թույլտվության

Associated Press–ի լրագրողները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ Google ընկերությունը պահպանում է իր օգտատերերի գտնվելու վայրի մասին ինֆորմացիան առանց օգտատերերին տեղյակ պահելու։

Օրինակ` Google Maps–ից  iOS և Android օպերացիոն համակարգերով օգտվելու համար պետք է թույլտվություն տալ ծառայությանը ֆիքսել գտնվելու վայրը։ Եթե օգտատերը համաձայնվում է, ապա ծառայության մեջ կարելի է տեսնել օգտատիրոջ տեղափոխվելու քարտեզը։

Լրագրողների հարցմանն ի պատասխան Google–ը տվել է հետևյալ բացատրությունը.

«Գոյություն ունի մի քանի տարբերակ, որով Google–ը կարող է օգտագործել տվյալները։ Այդ թվում կարող է օգտագործել տեղանքը, վեբ էջի հետ աշխատանքի պատմությունը և այլն»։