Արհեստական բանականությունը սովորել է ախտորոշել աչքի հիվանդությունները

Արհեստական բանականությունը սովորել է ախտորոշել աչքի հիվանդությունները

Վերջին երկու տարիների ընթացքում Alphabet հոլդինգի սեփականատեր  DeepMind ընկերությունը աշխատել է մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ կտա արհեստական բանականության միջոցով ախտորոշել տեսողական հիվանդությունները։ Հետազոտող խումբը կիսվել է փորձի արդյունքներով։ Մշակած տեխնոլոգիան կարողանում է աշխտորոշել ավելի քան 50 տեսակ հիվանդություն նույն ճշգրտությամբ, ինչպես պրոֆեսիոնալ բժիշկը։

DeepMind–ը երկու նեյրոցանցերից մի ամբողջական համակարգ է ստեղծել, որը վերլուծում է տոմոգրաֆիայի արդյունքները։ Այստեղ նաև հնարավորություն կա բժշկի համար պարզել` թե ինչու է տեխնոլոգիան նման ախտորոշում տվել կամ ինչպես կարելի է վերացնել հիվանդության ախտանիշները։

DeepMind –ն իր թեստավորման փուլն անց է կացչել  Moorfields Eye Hospital–ի հետ համատեղ։ Եթե տեխնոլոգիան հաղթահարի վերջնական փուլն, ապա այն շուտով կհայտնվի 30 հիվանդանոցում, որոնք սպասարկում են մոտ 300 հազար մարդու։