Սմարթֆոնի համար նախատեսված աքսեսուարներ, որոնք անհրաժեշտ են բոլորին

Սմարթֆոնի համար նախատեսված աքսեսուարներ, որոնք անհրաժեշտ են բոլորին

Սմարթֆոն գնելիս վաճառողները հաճախ են նաև առաջարկում բազմաթիվ հավելյալ աքսեսուարներ, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն օգտատերեին։ Այստեղ ittrend.am–ը կներկայացնի այն աքսեսուարները, որոնք իսկապես անհրաժեշտ են բոլոր սմարթֆոն օգտագործողներին։

 

Photofast TubeDrive

Android սարքավորումներ արտադրող ընկերություններն ու բլոգերները չեն դադարում մատնանշել այն փաստը, որ այս սմարթֆոններն ունեն  MicroSD հիշողության քարտերի հնարավորություն։

Բայց iPhone/iPad/iPod–ի հիշողությունը կարելի է ավելացնել Photofast TubeDrive կրիչների միջոցով։

Photofast ընկերությունը զբաղվում է  TubeReader–ի արտադրությամբ։ Աքսեսուարի հետ աշխատելու համար պետք է նախապես App Store–ից ներբեռնել iFiles+ հավելվածը, որի շնորհիվ կարելի է կրիչում պահպանել գրեթե ամեն ինչ։

Native Union Eclipse Charger

Եզակի ցանցային լիցքավորման սարք է, որը նախագծված է այնպես, որ լարերը կարելի է հավաքել Eclipse Charger–ում։ Աքսեսուարը թույլ է տալիս միանգամից լիցքավորել 3  գաջեթ։ Հարմար է նրանով, որ կարելի է կախել պատից կամ ինտերիերի մի մասնիկ դարձնել` դնելով սեղանին։

Baseus Heukji Wireless Charger Vent Car Mount

 

Սովորական ամրակցիչներից տարբերվում է նրանով, որ այստեղ կարևոր պայման է կատարում սմարթֆոնի ծանրությունը։ Բռնիչը հարմարվում է գաջեթի ծանրության ուժին։ Բռնիչը կարող է պահել 4–6,5 դյույմանոց գաջեթներ։ Բացի այն, որ բռնիչը կարելի է ամրացնել մեքենային, այն նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն։

HomeTree Light Of the Tree

Բազմաֆունկցիոնալ այս աքսեսուարը միաժամանակ կարող է ծառայել որպես լամպ, Bluetooth բարձրախոս և անլար լիցքավորման սարք։ Գաջեթը ստեղծված է բարձրակարգ նյութերից և ունի soft touch։

Թեգեր: accessories, best, phone, Smartphone