Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Rolling Bolts

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղի ամբողջ իմաստն այն է, որ պետք է այնպես պտտեք շրջանակները, որպեսզի գույները համապատասխանեցնեք իրար։ Խաղը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել տրամաբանությունը։

Aureus Prime

Գինը՝ 2.99$ – անվճար

 

Պետք է այնպես դասավորել հարթակի երկրաչափական մարմինները, որպեսզի նույն գունային լուծումով մի քանի մարմին հայտնվեն իրար կողք։

Noizio 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածն իր մեջ պարունակում է 15 տարբեր ձայներ` քամու, կրակի, անձևի և այլ ձայներ։ Այն ամենն, ինչ պետք է հանգստանալու և թարմանալու համար կա այս հավելվածում։