Siri–ն վերջապես սովորել է տարբերակել ձայները

Siri–ն վերջապես սովորել է տարբերակել ձայները

Apple ընկերության ինժեներական կազմն աշխատում է Siri–ն ավելի լավ ու խելացի դարձնելու ուղղությամբ։ Այս անգամ խնձորային ինժեներները փորձում են այնպես անել, որպեսզի ձայնային օգնականը սովորի տարբերակել ձայները։

Նման անհրաժեշտություն առաջացավ, երբ ընկերությունը ստեղծեց HomePod խելացի բարձրախոսները։

iPhone, Apple Watch և   iPad  գաջեթները նախատեսված են անհատական օգտագործման համար, ինչը չի կարելի ասել խելացի բարձրախոսների մասին։

Օրինակ` եթե օգտատերը Siri–ին խնդրի զանգահարել մայրիկին, նա միանգամից կկողմնորոշվի, թե որն է մայրիկի հեռախոսահամարը։ Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Siri-ն «Hello Siri» արտահայտությունից հետո կարողանա հասկանալ, թե տվյալ պահին ով է իր հետ զրուցում։

Թե երբ Siri–ն կունենա այսպիսի հնարավորություններ, դեռ հայտնի չէ։

 

Թեգեր: Apple, Siri, Voice Assistant