Վիրտուալ իրականության ակնոցի ու ինքնավար մեքենայի միջոցով Apple–ը մտադիր է իր արժեքը բարձրացնել մինչև 2 տրիլիոն

Վիրտուալ իրականության ակնոցի ու ինքնավար մեքենայի միջոցով Apple–ը մտադիր է իր արժեքը բարձրացնել մինչև 2 տրիլիոն

Հայտնի IT վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հերթական կանխատեսումն է կատարել Apple–ի մասին։ Վերլուծաբանը կարծում է, որ Apple-ի ծառայությունները, վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ակնոցը, ինչպես նաև ֆիրմային ինքնավար ավտոմեքենան թույլ կտան ընկերությանը մի քանի տարուց շուկայական կապիտալիզացիան մինչև 2 տրիլիոն դոլար հասցնել:

Շատերը մտածում են, որ  Apple-ը հրաժարվել է իր մեքենան թողարկելու գաղափարից, բայց ընկերությունը պատրաստվում է շուտով զարմացնել իր  Project Titan-ով, որը  դեռ փշակման փուլում է։ Ըստ վերլուծաբանի անօդաչուն կթողարկվի 2023–25 թվականներն ընկած ժամանակահատվածում։

Վերլուծաբանը նշում է մի քանի պատճառ, թե ինչու Apple-ը կգնա այդ քայլին: Ավտոմոբիլային արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներդնում է իրականացվում, իսկ այդ հարցում Apple-ը հայտնի մասնագետ է:  Իսկ Apple-ը կկարողանա էականորեն ավելի լավ իրականացնել մեքենաների, սմարթֆոնների, խելացի ժամացույցների և ծառայությունների միջեւ ինտեգրացիան, քան ցանկացած այլ հնարավոր մրցակից այդ շուկայում:

Մինգ-Չի Կուոյի կարծիքով լրացված իրականության ակնոցն ընկերությունը կթողարկի արդեն 2020-ին:

Թեգեր: Apple, apple inc, new tech