Motorola P30-ը արտաքինից նման է iPhone X–ին և Huawei P20–ին

Lenovo ընկերությունը, որին պատկանումէ  Motorola ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել`  Motorola P30–ը։

Արտաքինից սմարթֆոնի դիզայնը նման է  iPhone X–ին, իսկ գունային լուծումներով Huawei P20 Pro.–ին։  Motorola P30–ն կունենա 6,2 դյույմ  անկյունագծով   IPS  էկրան`  2246×1080  թույտվությամբ։ Էկրանի վերևի հատվածում հայտնի այֆոնական կտրվածքն է, որտեղ տեղադրված է 12 մպ տեսախցիկը։ Սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է մատնահետքի սքաները։ Գաջեթը ստացել է հիմնական երկակի տեսախցիկ` 16+5 մպ։

Գաջեթը կունենա  Snapdragon 636 պրոցեսոր, 6 գբ օպեևատիվ և  64/128 գբ ֆլեշ հիշողություն։ Կունենա նաև  MicroSD հնարավորություն։