Nividia–ի նոր վիդեոքարտերը կարող են մշակել 8K տեսանյութեր

Սովորաբար կյանքում քչերն են կանգնում  8K  ձևաչափով տեսանյութեր մոնտաժելու խնդրի առաջ, բայց Youtube–ի շատ հոլովակներ հենց այս ձևաչափով են թողարկվում։

NVIDIA ընկերությունը  RED  ընկերության հետ համատեղ  նոր տեխնոլոգիա է մշակել նմանատիպ հոլովակներ մոնտաժելու համար։ Quadro RTX Turing սերիայի նոր պրոցեսորները թույլատրում են 8K տեսանյութերի դիտում, բացի այդ նաև թույլատրում են իրական ժամանակում էֆեկտներ ավելացնել այս ձևաչափի վիդեոների վրա։

NVIDIA Quadro RTX–ը ԱՄՆ–ի տարածքում վաճառվում է 2 300 –10 000 դոլարի սահմանում։