Twitter–ը կրկին արգելափակում է նախկինում արգելափակված օգտատերերի նոր հաշիվները

Twitter–ը  կրկին արգելափակում է նախկինում արգելափակված օգտատերերի նոր հաշիվները

Twitter-ը սկսել  արգելափակել նախկինում արդեն մեկ անգամ արգելափակված օգտատերերի նոր բացված հաշիվները։ Նման հաշիվները  կդադարեն գործել արդեն այս շաբաթ: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Նման հաշիվների դեմ պայքարին միացել է նաև Twitter–ի մեկ այլ, այս տարի ձեռք բերած   Smyte սթարթափը։

Մինչ այս միկրոբլոգում գործունեություն ծավալելը արգելափակուից հետո ավելի հեշտ էր, բավական էր մեկ այլ էլ. հասցեով նոր էջ գրանցել։

The Washington Post-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Twitter-ը 70 մլն հաշիվ է արգելափակել, որոնք կասկածելի կամ կեղծ են թվացել։  Ներկայումս Twitter-ն օրական միջինը 1 մլն նման էջ է արգելափակում:

Թեգեր: accounts, fake, twitter