Չինացիները կրկնօրինակել են Google Chrome–ը. մեղադրանքներ են առաջադրվել

Չինացիները կրկնօրինակել են Google Chrome–ը. մեղադրանքներ են առաջադրվել

Չինական Redcore սթարթափը սեփական բրաուզեր ստեղծելու համար օգտագործել է  Google Chrome-ի նախատիպը և ֆայլերը։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։

Այս ֆայլերը առաջինը հայտնաբերել են օգտատերերը, երբ փորձել են ներբեռնել նորույսի exe փաթեթը։ Փաթեթի մեջ հիմնական մասը chrome.exe ձևաչափով է եղել։

Ընկերության մասնագետները խոստովանել են, որ իրենց աշխատանքի համար որպես հիմք են օգտագործել Chrome-ը, սակայն դրանում էական փոփոխություններ են կատարել, որպեսզի այն հարմարեցնեն չինացի օգտագործողների պահանջներին:

Այս բրաուզերից արդեն իսկ օգտվում են Չինաստանի Պետական խորհուրդը, երկրի տիեզերական գործակալությունը և մի շարք խոշորագույն ընկերություններ ներառյալ Xiaomi-ն PetroChina-ն:

Թեգեր: bowser, Chrome, new browser