Samsung–ի այս սմարթֆոնը կցանկանան ունենալ բոլորը

Samsung–ի այս սմարթֆոնը կցանկանան ունենալ բոլորը

Հարավկորեական տեխնոհսկան` Samsung–ն արդեն երկար ժամանակ է աշխատում է ճկվող սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ։ Գաջեթի թողարկումը նախատեսվում է առաջիկա 6 ամիսների ընթացքում։

«Մենք չեն ցանկանում առաջատարի դիրքերը զիջել տեխնոլոգիաների աշխարհում», – հայտարարել է Դոնգ Ջին Կոն` Samsung Mobile–ի  CEO–ն։

Ընկերությունը մի քանի պատենտ է արտոնագրել, որից կարելի է եզրակացնել, թե ինչ գաջեթ է ներկայացնելու ընկերությունը։ Գծագրերից երևում է, որ չափերի առումով դրանք նույնն են մնալու, բայց ավելանալու է էկրանը ճկելու հնարավորությունը։

Nieuwemobiel.nl պորտալը   PhoneDesigner ընկերության հետ «կենդանացրել» է պատենտները և ահա, թե արդյունքում ինչ է ստացվել։ Ըստ մասնագետների, եթե գաջեթն ունենա այս տեսքը, ապա յուրաքանչյուրը կցանկանա ունենալ այն։

Նախատիպը պայմանական անվանել են Samsung Galaxy F։ Հնարավոր է գաջեթը ստանա 21։9 չափի դիսփլեյ, 7 միջուկանի պորցեսոր և տեխնիկապես գերհզոր միջուկ։ Հնարավոր է այն կլինի ամենաթանկ սմարթֆոնը Samsung–ի պատմության մեջ։ Նախնական տվյալներով այն կլինի մոտ 1800 դոլար։