Volkswagen–ն անցում է կատարել VR մոդելավորման

Volkswagen-ի  Design բաժինը հայտարարել է, որ զբաղվում է դիզայնի թվային տրանսֆորմացիայով։ Ներկայումս մեքենայի բոլոր մասերի նախագիծը կատարվում  է թվային տարբերակով։

Խոսքը նաև վիրտուալ և համալրված իրականություններով հագեցած տարրեր ստեղծելու մասին է։ Օրինակ` Volkswagen–ի մասնագետները հատուկ ակնոցներ են  կրում, որը թույլ է տալիս տարբեր երկրներում գտնվող աշխատակիցներին աշխատել մեկ ընդհանուր տեխնոլոգայի շուրջ։

Վիրտուալ մոդելավորման շնորհիվ աճում է արտադրության էֆեկտիվությունը և բավական նվազեցնում նյութերի վրա ծախսվող գումարը։