Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 18)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

My Town : Beach Picnic

Գինը՝ 2.99$ – անվճար

Անցկացրեք ձեր վիրտուալ արձակուրդը ծովափին և վայելեք վիրտուալ ծովափը իր ամբողջ հմայքով։ Այստեղ երեխաները կարող են ավազից դղյակներ պատրաստել, ծովափին խնջույքներ կազմակերպել ինչպես իրական կյանքում։

The Wiki Game! 

Գինը՝ 0.99$ – անվճար

Wiki խաղը Wikipedia–ի հոդվածների հետ ընկերություն անելն է։ Խաղն ունի 5 ձևաչափ, մոտ 200 հոդված։

Pedometer Lite for Weight Loss 

Գինը՝ 1.99$ – անվճար

Կարգավորեք ձեր ամենօրյա ֆիթնես մարզումներն այս հավելվածի միջոցով։ Ուղղակի ներբեռնեք հավելվածը և վերջ։ Այն ամբողջ օրվա ընթացքում կգրանցի ձեր ակտիվությունը և ծանուցում կուղարկի, եթե օրվա վերջում հասել եք սահմանված նշաձողին։

Թեգեր: App Store, Apple, ios free app