Փորձագետները հետազոտություն են անցկացրել, ըստ որի պարզել են, որ կանացի տաբատների գրպանները բավական փոքր են iPhone X–ի համար։ Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 20 մոդելի ջինսե տաբատ և պարզել, որ կանացի հագուստի գրպաններն միջինում ավելի փոքր են, քան տղամարդկանցը։
iPhone X–ը բավական դժվարությամբ է տեղավորվում 40% դեպքում։ Samsung Galaxy S9–ը օրինակ տեղավորվում է մոտ 20% մոդելների դիմային գրպաններում։ Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ նման մոդելավորման պատճառով կանայք հավելյալ գումար են ծախսում և գաջեթները պահելու համար նոր աքսեսուարներ ձեռք բերում, իսկ ավելի հաճախ նրանք սմարթֆոնը տեղադրում են հետևի գրպանում,որի դեպքում գաջեթը կոտրել կամ կորցնելն առավել քան հավանական է։