Facebook Messenger–ը հնարավոր է արժանանա Telegram–ի ճակատագրին

Facebook Messenger–ը հնարավոր է արժանանա  Telegram–ի ճակատագրին

ԱՄՆ–ի իշխանությունները Մարկ Ցուկերբերգից պահանջում են հասանելիություն տրամադրել օգտատերերի անձնական նամակագրությանը։

Հատուկ մարմինները ցանկանում են ձեռք բերել գաղտնագրման բանալիները, որպեսզի կարողանան հետևել կոնկրետ օգտատերերի նամակագրությանը։

Facebook–ը մերժել է պահանջը և իր տեսակետը այժմ պետք է պաշտպանի դատարանում։ Դատական գործընթացն անցնելու է դռնփակ, այդ պատճառով այժմ մանրամասներ չեն հաղորդվում։ Ներկայումս գործընթացը դադաղ է ընթանում և ոչ մի լուրջ հետևանք դեռ չի ունեցել սոցցանցի համար։

Ինչպես և  Telegram–ի դեպքում, կառավարությունը բախվել է տեխնիկական խնդրի հետ։ Գաղտնագրման ներկայիս տարբերակները թույլ չեն տալիս կոտրել գաղտնագրումն առանց հավելվածի կոդի փոփոխության։