Չինաստանում 800 միլիոն մարդ արդեն օգտվում է համացանցից

Չինաստանում 800 միլիոն մարդ արդեն օգտվում է համացանցից

Չինաստանում համացանցի օգտատերերի  թիվը հասել է 802 միլիոն։ Այս տարվա առաջին կեսին օգտվողների քանակն աճել է մոտ 4 տոկոսով։

Ներկա պահին ինտերնետից կարողանում է օգտվել  Չինաստանի բնակչության 57.7%-ը: Մոբայլ ինտերնետից օգտվում է բնակչության 98 տոկոսը, մոտ 788 մլն մարդ։

Անցյալ տարվա տվյալների համաձայն, այս հարցում մեծ առաջընթաց է եղել։  Բջջային վճարումներ կատարող մարդկանց թիվը նույնպես աճում է: Եթե 2017 թվականի վերջին նման վճարումներն օգտագործել է ցանցաբնակների 65.5 %-ը, ապա 2018-ի հունիսի վերջին այդ ցուցանիշը հասել է 71.9-ի։

Թեգեր: China, Internet, internet users