22% օգտատերերն իրենց սմարթֆոնից չեն բաժանվում անգամ լոգարանում. էլ ինչի են պատրաստ մարդիկ հանուն սպարթֆոնի

22% օգտատերերն իրենց սմարթֆոնից չեն բաժանվում անգամ լոգարանում. էլ ինչի են պատրաստ մարդիկ հանուն սպարթֆոնի

Կասպերսի Լաբորատորիայի մասնագետները հետազոտություն են անցկացրել ռուսաստանաբնակ օգտատերերի շրջանում և հետաքրքիր վիճակագրություն են ստացել։ Հետազոտության նպատակն էր պարզել, թե հանուն սմարթֆոնի ինչից կարող են հրաժարվել ռուսաստանաբնակ օգտատերերը։

Մոտավորապես 50% պատասխանել են, որ կարող են մնալ առանց անձրևանոցի, բայց ոչ առանց սմարթֆոնի։  25%–ը պատրաստ է մնալ առանց դեղամիջոցների և քաղցած, իսկ  20%–ը պատրաստ է առանց համապատասխան հագուստի դիմադրել ձմռան ցրտերին։

Հարցման ընթացքում պարզվել է, որ մոբայլ սարքավորումների կիրառումը մեծ մասշտաբների է հասնում։ Օրինակ 20 %–ը պատասխանել է, որ իր սիրելի սմարթֆոնից չի բաժանվում անգամ լոգարանում և հաճախ են օգտվում նավիգացիոն հավելվածներից, եթե անգամ հստակ գիտեն ճանապարհը։ Բացի այդ նրանք հաճախ են  դիտմամբ ձեռքում պահում սմարթֆոնը, որպեսզի զբաղված թվան  և այդպիսով զերծ մնա ավելորդ երկխոսությունների մեջ մտնելուց։

Օրինակ` հարցվածների  69% պատասխանել է, որ հիշում են այն ժամանակները, երբ մոբայլ սարքավորումները մեզ համար հեռու և անիրական թվացող գիտաֆանտաստիկ գրականության մի մասն էին կազմում, բայց վերադառնալ այդ ժամանակներին, բնականաբար, չեն ցանկանում։

Հարցվածներից ամեն չորրորդն իր մոտ  լիցքավորման սարք է պահում, որպեսզի միշտ կապի մեջ լինի։  Ըստ լաբորատորիայի մասնագետների մոբայլ կախվածությունից հիմնականում օգտվում են ցանցահենները։ Գաջեթների քանակի աճի ու մասսայականության ցուցանիշի հետ աճում է նաև վնասաբեր հավելվածների քանակը, որոնք օգնում են ոչ միայն անձնական տվյալներ ստանալ, այլ նաև բանկային հաշիվներից գումար գողանալ։

Սյուզան Թոսունյան